Armenian text to speach

«Եվրոպայի անվտանգությունը չի կարող կրճատվել միայն Ուկրաինայի պատերազմով». Թուրքիայի ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հինգշաբթի օրը մայրաքաղաք Անկարայում Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարություններ է արել եվրոպական անվտանգության և Ուկրաինայում պատերազմի չորրորդ տարին թեւակոխելու վերաբերյալ։

Ընդգծելով, որ մայրցամաքի անվտանգությանը պետք է անդրադառնալ «երկարաժամկետ և ռազմավարական հեռանկարով»՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Եվրոպայի անվտանգության հարցը չի կարող սահմնափակվել միայն Ուկրաինայի պատերազմով»։

«Այս համատեքստում անվտանգության կայուն և զսպող ճարտարապետությունը հնարավոր է միայն Թուրքիայի մասնակցությամբ», – հավելել է նա։

Ընդգծելով, որ պատերազմը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, նա ասել է. «Որպես Թուրքիա՝ մենք ամեն առիթով հայտնել ենք, որ պատրաստ ենք նպաստել երկխոսության և դիվանագիտության վրա հիմնված նախաձեռնություններին։ Մենք դա ոչ միայն արտահայտել ենք, այլ նաև գործնական քայլեր ենք ձեռնարկել»։




Լրահոս