Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն անդրադառնալով երեկ Ազգային ժողովում ծագած վիճաբանությանն ասաց. “Սոցցանցերում շատերը պահանջում են, որպիսի “Ժառանգություն”-ը դիմի դատարան և վիրավորողին պատասխանատվության ենթարկի. պետք չէ, որ “Ժառանգություն”-ը ժամանակ վատնի նման երևույթների վրա` իջնելով այդ մակարդակի: Բայց ասեմ, որ սրանից առաջ խնդիրներ եղել են Զարուհի Փոստանջյանի և այդ մարդու միջև: Մենք ոչ թե հետամուտ չենք լինելու, այլ ուղղակի ես կասկածում եմ, որ նման երևույթները իրավական հետևանքներ կունենան` հաշվի առնելով դատարանների այսօրվա վիճակը և հանրապե-տականների կարգավիճակը, երբ նրանք պետականորեն են աջակցություն ստանում”: “Խորհրդարանը խուլիգանանոց չէ, ահա ինչու Նիկոյանից խնդրեցի տալ պարզաբանումներ` սա խորհրդարան է և աշխատելու տե՞ղ, թե՞ ուրիշ հաստատություն”,- ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի և ԱԺ “ՀՀԿ” խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի միջև. Վերջինս վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Արմեն Մարտիրոսյանի հասցեին:
Ժառանգությունը չի իջնի այդ մակարդակի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ