Իմ համբերության բաժակը լցվել է. Գյումրու նախկին քաղաքապետը՝ Փաշինյանի «վերջին բոյի» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գյումրեցիներ, Վարչապետի պաշտոնը զբաղեցնող հայտնի անձը Գյումրիում անցկացվող իրենց նախընտրական միջոցառման ժամանակ անդրադարձել է ինձ, հայտարարելով  «Սև Բերդ» ամրոցի ապօրինի սեփականաշնորհման մասին:

Առողջությանս հետ կապված և իմ ընտանիքին բաժին հասած փորձությունների բերումով՝ երկար ժամանակ չեմ անդրադարձել տվյալ անձի հայտարարություններին , սակայն համբերությանս բաժակը լցվել է: Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև Բերդ» ամրոցին այլ  դրան հարակից հողերին: Կարծում եմ, քեզ զեկուցող տգետներ շատ կան:




Լրահոս