ՊՆ-ն գնումներն իրականացրել է 3-րդ անձից` պետբյուջեից ավել վճարելով 172 մլն 877 հազար դրամ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը դեռ 2012թ. Պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ խոսել էր գնումների ոլորտում հայտնաբերված տիրող իրավիճակի մասին՝ քննադատելով չարաշահումները: Պարզվում է, սակայն, որ Ս.Սարգսյանի խորհրդակցությունից հետո իրավիճակն ամենեւին էլ չի շտկվել: ՀՀ Վերահսկիչ պալատի` 2013թ. տարեկան հաշվետվության մեջ, ահա, հանդիպում ենք ուշագրավ փաստերի: ՊՆ-ն մոտ 2 մլրդ 458 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք չեն հանդիսացել արտադրող կամ ներմուծող: Ասել է թե՝ գնումներն իրականացրել է 3-րդ անձից, արդյունքում` ՀՀ պետական բյուջեից ավելի վճարվել է 172 մլն 877 հազար դրամ (շուրջ 420 հազար ԱՄՆ դոլար): ՊՆ-ն այդպես երրորդ անձից գնել է նաեւ շաքարավազ, աղ` արդյունքում միայն այդ ապրանքների դիմաց վճարելով ավելի քան 10մլն դրամ ավելի գումար»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս