35-ամյա տղամարդը խոստովանել է, որ գողացել է մեքենաների բենզաբակերի կափարիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 10-ին, ժամը 8.05-ին, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել Սեբաստիայի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Նիսան» մակնիշի իր մեքենայի հետևի համարանիշը:

Ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է նույն փողոցում հաշվառված 36-ամյա մի երիտասարդ:

Նույն օրը, ժամը 9.40-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեքենայի բենզաբակի 20 կափարիչ, որոնք, ըստ նրա, նույն օրը, առավոտյան ժամը 5-ից 7-ը, գողացել է իրենց փողոցում կայանված տարբեր մեքենաներից:

36-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:




Լրահոս