Ուղևորը գողացել է տաքսու վարորդի բջջայինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Աննա Մ.-ին, 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին և 1987 թ. ծնված Վահագն Դ.-ին:
Վահագն Դ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, նստելով 1958 թ. ծնված Արամայիս Կ.-ի «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ գողացել է վարորդի բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս