
Մարտի 13-ին՝ ժամը 16:00-ին, Ապարան քաղաքում (Գարեգին Նժդեհ 4) տեղի կունենա 2025 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաքի պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, երիտասարդական համայնքի ներկայացուցիչներ: