
Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
Հայ մարզուհին մեծահասակների առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 10մ օդամղիչ ատրճանակ (Solo) մրցաձևի կանանց պայքարում: Ոսկե մեդալի համար պայքարում նա 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին:
Էլմիրա Կարապետյանը, որակավորման փուլում վաստակելով 48 միավոր, նաև Եվրոպայի ռեկորդ է սահմանել: