ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննչական կոմիտեն վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տան գողության մասին որոշում է կայացրել․ ու՞մ են փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասրյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե և իր բնակարանի գողության դեպքով հարցաքննվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ , որ նախաքննական մարմինը նրան տուժող է ճանաչել։ Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել նազելի Բաղդասարյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Իսկ ահա Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Նազելի Բաղդասարյանը տուժող է ճանաչվել, նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ «Շուրջ 2 մլն 700 հազար դրամի չափով ոսկյա զարդեր են եղել։ Մի քանի մատանի, ականջօղեր, վզնոց, կախազարդ, այդ թվում ՝կային արդուզարդ, որոնք ոսկյա չէին, որոնք ինձ համար թանկ էին, տարել են։ Մեկ ժամացույց էլ կար ոսկեգույն։ Մտածել էին ոսկյա է, դա էլ են տարել»,- ասաց Բաղդասարյանը։

Հավելելնք, որ «Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տունը թալանել են: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գողերը նրա տուն են մտել անխոչընդոտ՝ հարմարեցված բանալիով տան դուռը բացելով: Ըստ Նազելի Բաղդասարյանի մերձավորների, վարչապետի խոսնակին գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս, սակայ վարչապետի խոսնակը նշում է, թե 2 մլն 700 հազար դրամի չափով ոսկյա զարդեր են տարել: Փաստ է մեկ բան, որ թալանից անցել է 2 շաբաթ, սակայն չկան ոչ գողերը ոչ էլ գողոնը ու իրավապահները փնտրում են ու փնտրում:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս