ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, թե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ապրիլի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ԳԱԶ-53 մակնիշի 45 NC 045 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, ապատեղեկատվություն է:
Տվյալ տարածաշրջանը սպասարկող «Սպիտակի ճանապարհ» ՓԲԸ-ի տնօրեն Մանվել Աղրամանյանի հավաստմամբ` Սպիտակ քաղաքի ոլորաններում ձյուն չի տեղացել, ճանապարհը և ոլորաններն ամբողջությամբ եղել և այս պահին ևս շարունակում են մնալ մաքուր և չոր վիճակում, ուստի բեռնատարը չէր կարող արգելափակվել ձյան մեջ: Մեքենան ճանապարհին արգելակել է անսարքության պատճառով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն