Ադրբեջանը կողմը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել. ՊԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7֊ին , ժամը 12:35֊ից ժամը 14։00֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Ասկերանի և Մարտունու շրջաններում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն զգալիորեն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ։

Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար։




Լրահոս