ArmLur.am-ի տեղեկություններով` մարտի 18-ին խորհրդարան են գնալու ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` վերջիններս ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ներկայացնեն 2024 թվականի ՀՀ կառավարության կատարած աշխատանքի և արդյունքների մասին զեկույցը:
Նշենք, որ այսօր խորհրդարանում բյուջեի կատարողականը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Սոնա Գրիգորյան





























