Շոու բիզնեսից ովքե՞ր են դուրս եկել «Կյանքի խոսք»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կյանքի խոսքը» շոու բիզնեսի ներկայացուցիչներին հովանավորելով` սովորական մարդկանցից է գումար կորզում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Եսայի քահանան:

Նրա փոխանցմամբ` երբ իրենք հարցնում են մարդկանց, թե ինչո՞ւ են միանում «Կյանքի խոսք»-ին, նրանք պատասխանում են, թե այնտեղ հայտնի մարդիկ են ՝ դրա համար:

«Ամբողջ հարցն այն է, որ հենց հիմնադիրն ինքն է հրաժարվում էն ամենից, ինչն ինքը հիմնադրել է: Եվ այդ է պատճառը, որ մարդկանց մոտ բազում հարցեր են առաջանում»,- ասաց քահանան:

Armlur.am-ի հարցին, թե Սուրբ Երրորդություն եկեղեցի այցելե՞լ են արդյոք շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր նախկինում եղել են «Կյանքի խոսք»-ից, քահանան պատասխանեց, որ նման մարդիկ իրենց չեն այցելել, սակայն իր համոզմամբ` հայտնիներից մի քանիսը լուրջ չեն վերաբերվում այդ աղանդին:

«Իհարկե ոչ բոլորը, սակայն մի քանիսը աստղերից այնտեղ այցելում են միայն հովանավորվելու համար, բայց աղանդին լուրջ չեն վերաբերվում: Կոնկրետ մարդկանց անուններ չգիտեմ, ովքեր դուրս են եկել»,- ասաց Տեր Եսային:




Լրահոս