Ռուսաստանը Հայաստանին թելադրելու է ազատվել օլիգարխիայից. Աշոտ Մանուչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառավարության մաս կազմելու փոխարեն լավ կլիներ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պատժեին կողոպտիչներին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն, ապա ակնհայտ է, որ մեկ ամսից դառնալու ենք այդ կազմակերպության, իսկ հետո՝ Եվրասիական միության անդամ: Այդ համակարգի լիդեր պետությունը բախման մեջ է ԱՄՆ հետ, և այդ բախումը վերածվել է գլոբալ հակամարտության:

Ռուսաստանը Հայաստանին թելադրելու է ազատվել օլիգարխիայից, հետևաբար բախում է լինելու նաև Մաքսյին միության լիդերների և Հայաստանի կառավարող շրջանակների միջև»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Ամփոփելով՝ բանախոսը նկատեց, որ Ռուսաստանն այսօր սովորել է գործել այնպես,ինչպես ԱՄՆ, սակայն սայթաքումների դեպքում կարող է պարտություն կրել այդ պայքարում:




Լրահոս