Ժողովուրդ. ԲՀԿ-ն ցանկանում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմել միայն 50/50 սկզբունքով.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ն չի ցանկանում ՀՀԿ-ի հետ համամասնական ցուցակ կազմել, քանի որ մեկ հիմնական հարցի շուրջ չեն կարող գալ ընդհանուր հայտարարի: “”ԲՀԿ-ն ցանկանում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմել միայն 50/50 սկզբունքով և դեմ է ՕԵԿ-ի` ցուցակում լինելուն: Քննարկումներից հետո խոսք է եղել նաև 40 տոկոս ՀՀԿ-ին, 40` ԲՀԿ-ին և 20 տոկոս ՕԵԿ-ին հարաբերակցության մասին: Իսկ այդ տարբերակին էլ դեմ են եղել ՀՀԿ-ում:  Սակայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հերքեց այդ տեղեկությունները` հավելելով, որ իրեն ծանոթ չէ նման քննարկում””:




Լրահոս