
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․
«Signal մեսենջերի վրա հարձակում է գնում։ Թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։ Ընդ որում, հստակ չարակամ։ Տենց շատ երկիր չկա, նենց որ մոտավորապես պատկերացնում եք։ Գալիս է հաղորդագրություն Սիգնալից, իբր իրենց սպասարկումից։ Վախեցնում են, որ չարագործները փորձում են կոտրել հաշիվը։ Ընդ որում, մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը։ Որպեսզի մարդ կտրուկ անհանգստանա ու հետ կապնվի։ Հետո կփորձեն հաշիվը մարդու վրայից տանել։ Ինչ անել։
1.Խուճապի չտրվել
2.Չպատասխանել
3.Ակտիվացնռլ երկփուլայինը։ Settings>>Account>>Registration Lock. Մուտքագրեք թվային պին-կոդ, դա երբեք ոչ մեկի չտաք, նույնիսկ զոքանչին։ Ու չմոռանաք հանկարծ»։