armlur.am-ի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց է ունենում ՕԵԿ նախարարների՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:
Մեր տեղեկություններով՝ նրանք հանդիպել են ՕԵԿ-ի կենտրոնական գրասենյակում:
armlur-ի աղբյուրները փոխանցում են, որ Ա. Բաղդասարյանը նախարարների հետ քննարկում է վերջիններիս վերանշանակման հարցը, սակայն դեռևս հստակեցված չէ, թե ՕԵԿ առաջնորդն ինչ որոշում կկայացնի: