Ծիծաղող բվերը (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթվա վերջում ծիծաղող բվերի նկարները նայելու ամենահարմար ժամանակն է: Ժպտանք բվերի հետ միասին: 🙂

Բվեր ( լատ.` Strigidae), բվանմանների կարգի գիշատիչ թռչուների գիշերային տեսակների ընտանիք։ Հայտնի է 123, Հայաստանում ՝ 7 տեսակ՝  եվրոպական բվիկ, հարավային բվեճ, տնային բվիկ, անտառաբու, ականջավոր բու, ճահճային բու, թավշոտ բու։

Փետրածածկը խիտ է, փափուկ, փխրուն, գունավորումը՝ միատարր, գորշ դարչնագույն, սպիտակ՝ տարբեր պտերով ու խայտերով։ Գլուխը մեծ է, պարանոցը՝ կարճ, ականջներին հաճախ կան փետրափնջեր, աչքերը մեծ են, դեղնանարնջագույն։ Վերին կտուցը կարճ է՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված։ Վերնակտուցի հիմքում մոմաքթարմատը դեղին է՝ առաջ ուղղված մազանման փետուրներով։ Ոտքերը կարճ են, մագիլները՝ լավ զարգացած։ Գիշերային թռչուններ են, սակայն լավ տեսնում են նաև ցերեկը։

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:

 

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս