
ՀՀ քննչական կոմիտեի քննիչները առգրավվել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու անձնական հեռախոսը։
Այսօր ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանում երիտասարդին սպանողին փնտրում են, հայտարարվել է հետախուզում։ Իրավապահները փնտրում են «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել՝ պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետեւանքով մեկ անձ սպանվեց։
Իրավապահ համակարգում այս դեպքի մասով քննություն է ընթանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան