Կուսումնասիրվի Հրանտ Դինքի սպանության պահին մոտակա տարածքում գրանցված հեռախոսազանգերի ցուցակըը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի ծանր հանցագործությունների գործով 14-րդ դատարանը սկսել է ուսումնասիրել Ստամբուլի հայկական “Ակոս” թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության պահին մոտակա տարածքում գրանցված հեռախոսազանգերի ցուցակը։ Թուրքիայում գործող Turkcell, Vodafone եւ Avea բջջային օպերատորները դատարան են ուղարկել Դինքի փաստաբանների կողմից կոնկրետ ժամերին տեղի ունեցած հեռախոսազանգերի եւ այդ զանգերը կատարած անձանց տվյալների ցուցակը։ Նշենք, որ երկար ժամանակ Թուրքիայի հեռահաղորդակցության վարչությունը հրաժարվում էր դատարան ներկայացնել Դինքի սպանության վայրում տեղի ունեցած հեռախոսազանգերի ցուցակը։ Դատարանը մի քանի անգամ զգուշացում էր արել հեռահաղորդակցության վարչությանը՝ Դինքի սպանության վայրում տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրությունները շտապ ուղարկել դատարան. Firat




Լրահոս