Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

«Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- 1Lurer.am-ին հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 27-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել էր Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ էր քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:

Ըստ միջնորդագրի՝ Տարոն Մարգարյանը քաղաքապետ աշխատած տարիներին հանցավոր ճանապարհով օրինականացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատություններից մոտ 7000 քառակուսի մետր հողատարածք:




Լրահոս