ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լողացող պահանջ. Գլխավոր դատախազությունը Տարոն Մարգարյանի ապօրինի գույքի բռնագանձման գործով չի կողմնորոշվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի քննությունը։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված վեց անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամին համարժեք գույքը կամ դրա անհնարինության դեպքում՝ գումարը: Բռնագանձման պահանջ է ներկայացվել, մասնավորապես, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տան, մեկ հասարակական նշանակության տարածքի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոցի, երկու տրանսպորտային միջոցի նկատմամբ:

Նշվում է, որ 853 մլն 402 հազար 782 դրամից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, և 98 մլն 247 հազար 854 դրամը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը ( եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար։

Այսօր դատարանում հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությոնը հայցի հիմք է փոխել: Այսինքն՝ չի կողմնորոշվում, թե ի վերջո ինչ է ուզում Տարոն Մարգարյանից։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս