
Մադրիդի “Ռեալ”-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի եղբայր Ունաի Կասիլյասը միշտ աջակցում է իր եղբորը: Սակայն Ունաին համարվում է Արքայական ակումբի ամենասկզբունքային մրցակից “Բարսելոնա”-ի մոլի երկրպագու. “Իկերը շատ համեստ է, սակայն միաժամանակ նաև թույլ հիշողություն ունի: Նա հաճախ մոռանում է խաղերից հետո ինձ համար բերել այն ֆուտբոլիստների մարզաշապիկները, որոնք ես խնդրում եմ նրանից: Իսկ ինչ վերաբերում է իմ սիրելի թիմին, ես կարող եմ առանց վախենալու ասել, որ այն “Բարսելոնան” է,-ասել է Ունաի Կասիլյասը: