Armenian text to speach

ՌԴ Առողջապահության նախարարությունը բժիշկների թիմ է ուղարկել Մյանմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ Առողջապահության նախարարության Աղետների բժշկության դաշնային կենտրոնի մասնագետների թիմ է ուղարկվել Մյանմա՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, ասել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։

«Ռուսաստանի նախագահի անունից երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար Մյանմա է ուղարկվել ՌԴ Առողջապահության նախարարության Աղետների բժշկության դաշնային կենտրոնի մասնագետների թիմը, որի կազմում ընդգրկված են ինֆեկցիոն բժիշկներ, օրթոպեդ վնասվածքաբաններ, անեսթեզիոլոգներ և ռեանիմատոլոգներ»,- լրագրողներին ասել է Կուզնեցովը։

Նա պարզաբանել է, որ ՖԿՄԿ մասնագետները բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներում բժշկական օգնություն ցուցաբերելու մեծ փորձ ունեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

Ուրբաթ օրը Մյանմարում 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։




Լրահոս