Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության վաշտի ավագի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախա-քննությունը: Դատախազության մամուլի ծառայությունից armlur.am -ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հետախույզ-պահնորդական շնաբուծության բաժնի ոստիկանության վաշտի ավագ Ա. Գեւորգյանը 2011թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողներին ամրակցված ավտոմեքենաները վառելիքով ապահովելու նպատակով, կնքված պայմանագրերի հիման վրա առեւտրային կազմակերպություններից ստացել է 38.280 լիտր բենզին, իսկ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությունից` 7.830 լիտր բենզին:Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Ա. Գեւորգյանը մուտքագրել, հաշվառել եւ կազմակերպել է վառելիքի բաշխումը, որի ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացրել է իրեն վստահված 1 894 800 դրամ ընդհանուր արժողությամբ գույքի` 5.020 լիտր բենզինի լիցքավորման կտրոնները եւ 2011թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դրանք իրացրել է: Բենզինի լիցքավորման կտրոնները տարբեր անձանց իրացնելու արդյունքում ստացած գումարները նա օգտագործել է անձնական կարիքների համար:Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:Նախաքննության ընթացքում` 2011թ. նոյեմբերի 18-ին, Ա. Գեւորգյանը հանցագործությամբ պատճառած 1 894 800 դրամ գույքային վնասը վերականգնել է լիովին:
հարուցվել է քրեական գործ` վառելիքի գումարի յուրացման համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ