ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է փոխգործակցության հետ կապված հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Ղազախստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպման ընթացքում են փոխանակվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների մամուլի ծառայությունների միջև փոխգործակցության, զանգվածային լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների միջև անմիջական կապի խթանման և լրագրողների փոխայցերի կազմակերպման հնարավորությունների շուրջ:




Լրահոս