Արսեն Խոջոյանին այսօր հիվանդանոցից դուրս չեն գրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Արսեն Խոջոյանն իրեն լավ է զգում, միայն մի փոքր թուլություն ունի: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տղայի մայրը` տիկին Սվետլանան` նշելով, որ որդին շարունակում է մնալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում:

«Անալիզների պատասխանները լավ են, թուլությունն էլ երևի նրանից է, որ գերության ժամանակ հաց չի կերել»,- նշեց տիկին Սվետլանան` նշելով, որ Արսենին այսօր դուրս գրելու մասին խոսք չի գնում, դեռ բժշկական հետազոտություններ պետք է անցնի:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերի էր ընկել մարտի 7-ին` անասուններին արածեցնելու ժամանակ պատահաբար հատելով հայ-ադրբեջանական սահմանը: Ադրբեջանական գերությունից նա վերադարձել էր ապրիլի 10-ին:




Լրահոս