Ամերիկան գերազանցել է սպանությունների թվով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպանությունների գլոբալ ուսումնասիրության կենտրոնը ներկայացրել է 2013 թվականի զեկույցը: Այն կազմվում է ըստ սպանությունների թվի, և համաձայն դրա՝ 2013 թվականին ամենաշատ սպանությունները տեղի են ունեցել Լատինական Ամերիկայում՝ գերազանցելով Աֆրիկայի թվին:

Ողջ տարվա ընթացքում աշխարհում տեղի է ունեցել 437 հազար սպանություն, որոնցից 36 տոկոսը եղել է Ամերիկա մայրցամաքներում, 31 տոկոսը՝ Աֆրիկայում, 28 տոկոսը՝ Ասիայում և 5 տոկոսը՝ Եվրոպայում:

Համաձայն հետազոտության՝ Լատինական Ամերիկայում սպանությունների թվի աճը կապված է 3 գործոնների հետ: Առաջինը խմբակային բռնությունն է, կազմակերպված հանցագործությունը, հատկապես՝ թմրանյութի թրաֆիքինգը և պատկառ մարմինների՝ օրենքի կիրառման անկարողությունը:




Լրահոս