Bitcoin-ի արժեքը երկուշաբթի վաղ առավոտյան Ասիական առևտրի ժամերին նվազել է՝ հասնելով մոտ $81,500-ի, իսկ խոշոր կրիպտոարժույթները՝ ինչպես XRP-ն, Cardano-ի ADA-ն, Solana-ի SOL-ը, dogecoin-ը(DOGE) և ether-ը (ETH) նույնպես կորուստներ են գրանցել:
Ինչպես հաղորդում է CoinDesk-ը, արժեթղթերի շուկաները արդեն չորրորդ օրն անընդմեջ անկում են ապրում, սա կապված է նոր մաքսատուրքերի մասին նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող հայտարարության հետ, որը նախատեսվում է հրապարակել ապրիլի 2-ին:
Bitcoin-ը (BTC) երկուշաբթի առավոտյան Ասիայում վաճառվել է մոտ $81,500-ով, քանի որ հանգստյան օրերի անկման հետևանքով խոշոր կրիպտոարժույթները կորցրել են իրենց անցյալ շաբաթվա կարճատև աճի թափը:
SoSoValue-ի տվյալներով՝ անցած շաբաթ Bitcoin ETF-երը գրանցել են $196 միլիոն մուտք, մինչդեռ ether ETF-երը ունեցել են ավելի քան $8 միլիոն զուտ արտահոսք:
Ամբողջ աշխարհում ներդրումային կառավարչական ընկերությունները որդեգրել են զգուշավոր քաղաքականություն՝ հնարավոր տնտեսական ազդեցության պատճառով։



















































































