Արդարացված չէ նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու անհրաժեշտություն կա, սակայն այն, ինչ առաջարկվում է ներկայումս, այնքան էլ ոգևորիչ չէ: Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, հավելելով, որ առաջարկվող բարեփոխումների մեջ առկա են հակաժողովրդավարական մեխանիզմներ:

«Ժառանգությունը» դեռևս չի քննարկել Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, սակայն իմ անձնական կարծիքով, չի լուծվի այն խնդիրները, որոնք պատկերացնում եմ», – նշեց նա:

Անդրադառնալով նախագծի այն կետին, ըստ որի Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային Ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, Սաֆարյանը նշեց, թե դա մի կողմից լավ է, իսկ մյուս կողմից էլ արդարացված չէ ժամկետի երկարաձգումը:

Հիշեցնենք, որ արդեն հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակը, ըստ որի առկա խնդիրների հնարավոր լուծում կարող է համարվել միայն անցումը կառավարման խորհրդարանական համակարգի:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս