Armenian text to speach

ԱՊՐԵԼ ՀԱՆՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 4-ը ամերիկացի բապտիստ (բողոքական եկեղեցու հետեւորդ), հոգեւորական եւ ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգի հիշատակի օրն է։

 

Մարտին Լյութեր Քինգը դարձել է քաղաքացիական իրավունքների շարժման ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ սկսած 1954 թվականից մինչեւ 1968 թվականը՝ իր մահը։ Քինգը ավելի շատ հայտնի է քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ, որը պետք է իրականացվի ոչ բռնի եւ քաղաքացիական անհնազանդության միջոցով՝ ոգեւշնչվելով իր քրիստոնեական գաղափարներով եւ Մահաթմա Գանդիի ծավալած ոչ բռնի գործունեությամբ։

Քինգն ապրել է հանուն ուրիշների բարօրության, քանի որ ոտնահարվում էին նրանց իրավունքները։

Լյութեր Քինգի յուրաքանչյուր խոսք իր մեջ պարունակում է սեր, ջերմություն, հավատ, հույս…

ArmLur.am-ը ներկայացնում է Մարտին Լյութեր Քինգի հայտնի մտքերը։

  1. Ատելությունը չի կարող հեռացնել ատելությունը, միայն սերը կարող է անել դա:
  2. Ես որոշել եմ ապրել այս կյանքը սիրով: Ատելությունը չափազանց ծանր բեռ է:
  3. Եթե ինձ ասեին, որ վաղը կլինի աշխարհի վերջը, ապա այսօր էլ  ծառ կտնկեմ:
  4. Սերը միակ ուժն է, որն ընդունակ  է ցանկացած թշնամու դարձնել ընկեր։
  5. Արա առաջին քայլը հավատքով: Պարտադիր չէ, որ տեսնես ողջ սանդուղքը, պարզապես արա առաջին քայլը:

Ինչպես կարող եք հասկանալ Քինգի տողերից, նրա հանդեպ ատելությունը հավասար է եղել զրոյի։ Մարտին Լյութեր Քինգը համարվում է այն միակ ԱՄՆ քաղաքացին, որի ծննդյան օրը ԱՄՆ-ում նշվում է որպես պետական տոն։ Անգամ իր մահվանից հետո հենց մահվան վայրում հիմնվել է թանգարան։

Մարտին Լյութեր Քինգի սպանության գործում մեղադրվում է Ջեյմս Էրլ Ռեյը, որը դարձել է Ամերիկայի ամենաշատ փնտրվող մարդը։

Վիետնամի պատերազմի մասին արտահայտած մեծ հռետոր Քինգի գաղափարները նրա համախոհների որոշ մասին խրտնեցրել էին: 60-ականների կեսերին Քինգը տարված էր տարբեր դասակարգերի միջեւ խտրականությունը վերացնելու գաղափարներով: Նա մի ծրագիր էր կազմել, որով նախատեսում էր տասը տարվա ընթացքում հավաքել 50 միլիարդ դոլար եւ տրամադրել այդ գումարը բոլոր ռասաների սոցիալապես անապահով մարդկանց: Որոշ տեսաբաններ պնդում են, որ նրա մահը ծրագրված էր կառավարության կողմից եւ միտված էր խափանելու նրա պլանավորած Խաղաղության երթը մայրաքաղաքում: Հարցումների արդյունքում պարզվել է, որ 1968 թ.-ին Քինգի մասին դրական արձագանքները կազմում էին ընդամենը 30%:

Չնայած այն հանգամանքին, որ Մարտին Լյութեր Քինգը մշտապես սեր եւ երջանկություն, հույս եւ հավատ է քարոզել ու սփռել շուրջբոլորը, վերջինիս երեխաները չեն հետեւել հոր օրինակին։ Քինգի մահվանից հետո, երբ ժառանգություն պետք է ստանային երեխաները, տարբեր շրջանակներում տարածվել են խոսակցություններ, որ երեխաները արատավորել են իրենց հոր համբավը։ Քինգի երեխաները դատական հայցեր են ներկայացրել իրար դեմ, նաեւ այլոց դեմ։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ` «ՏՈԲՈԳԱՆ» ԹԱՏՐՈՆՈՒՄ

Մարտի 14-18-ը Հայաստանում անցկացված «Մանուշյանական շաբաթից» հետո, մարտի 28-ին Դեսին-Շարպիո քաղաքի «Տոբոգան» թատրոնում ներկայացվեց «Մանուշյան. այս հետկեսօրեին` ժամը 15.00-ին» պիեսը, որը պատմում է Միսաք Մանուշյանի եւ դիմադրության շարժման մարտիկների մասին՝ ֆրանսիացի երկու ոստիկանների կողմից Միսաք Մանուշյանի, Մարսել Ռայմանի, Ժոզեֆ Դավիդովիչի, Սպարտակո Ֆոնտանոյի եւ Օլգա Բանչիկի հացաքննությունների միջոցով։

 

Մարտի 14-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այս ներկայացմամբ բացվեց  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակը: Պիեսի հեղինակն է Շոշանա Բուխոբզան, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Սաթէ Խաչատրյանը թե՛ հայաստանյան եւ թե՛ ֆրանսիական տարբերակներում:

Մարտի 28-ին Տոբոգան թատրոնում երեկոն բացեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը եւ Դեսին-Շարպիոյի քաղաքապետի մշակույթի գծով տեղակալ եւ Տոբոգան թատրոնի նախագահ Դենի Ջորկայեֆֆը: Ներկա էին սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Լիոնի Մետրոպոլի փոխնախագահ Հելեն Դյուվիյե Դրոմենը, Լիոնի քաղաքապետի 1-ին տեղակալ Օդրե Հենոկը, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Լիոնում Լեհաստանի հյուպատոս Մարիուշ Բադակը, Արտաշատի թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը, Լիոնի Մետրոպոլի եւ Լիոն քաղաքի «Ռասիզմի դեմ պայքարի լիգայի» Օվերն-Ռոն-Ալպեր  տարածաշրջանի մասնաճյուղի, Mont Valerien հուշահամալիրի եւ հայկական միությունների ներկայացուցիչներ։

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը աջակցել է Սաթէ-Աթղը թատերական միության այս ծրագրին՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի, Իզեր դեպարտամենտի, Լիոն քաղաքի եւ Լիոնի մետրոպոլի, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի,  Շոայի հիշողության հիմնադրամի, Դեսինի «Տոբոգան» եւ Բուրգուան Ժալիոյի «Ժան Վիլար» թատրոնների, Բրոնի Պոլ-ան-սեն, Վիլորբանի Ազգային ժողովրդական թատրոնկ, ՀԲԸՄ Լիոնի մասնաճյուղի, Ռասիզմի դեմ պայքարի լիգայի, SPEDIDAM-ի, Վալանսի Հայկական ժառանգության կենտրոնի եւ Հայաստան ձայնասփյուռի հետ համատեղ։ Հաջորդ ներկայացումը կցուցադրվի Վիշի քաղաքի թատրոնում: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացման հայկական տարբերակը կրկին բեմում կլինի ապրիլի 11-ին եւ 25-ին:




Լրահոս