Պարգը ելույթ է ունեցել Ամստերդամում՝ Եվրատեսիլի pre-party-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ը հայտնել էր ավելի վաղ, 2025 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնելու է երգիչ ՊԱՐԳ-ը, ով միանգամից գրավել է հայ երկրպագուների սրտերը։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Պարգը ելույթ է ունենում Ամստերդամում` եվրատեսիլյան համերգի շրջանակներում կամ ինչպես ասում են՝ Եվրատեսիլ 2025-ի pre-party-ին։

ArmLur.am-ը երգչի ինստագրամյան միկրոբլոգից նաև տեղեկացավ, որ արտասահմանցի երկրպագուները կիսվում են լուսանկարներով, սատարում վերջինիս մրցույթի համար։

Նշենք, որ այս տարի եվրատեսիլ 69-րդ երգի մրցույթը տեղի կունենա Շվեյցարիայում, կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կկայանան 2025 թ. մայիսի 13-ին, 15-ին և 17-ին։

 




Լրահոս