Armenian text to speach

Սիլվա Հակոբյանը նորություններ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երգչուհի Սիլվա Հակոբյանը միանգամից երկու նորություն ունի իր երկրպագուների համար։

Երգչուհին նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել, որը կոչվում է «Օրերով»։

Երգի բառերի հեղինակը Մանե Հակոբյանն է, երաժշտության հեղինակն ինքն անձամ՝ Սիլվա Հակոբյանը։

Երգչուհու երկրորդ անակնկալ-նորությունն այն է, որ պատրաստվում է ԱՄՆ-ում մենահամերգ տալ։

ArmLur.am-ը երգչուհու ինստագրամյան միկրոբլոգից տեղեկացավ, որ Սիլվա Հակոբյանը մայիսի 11-ին Լոս Անջելեսում հանդես կգա համերգով, որը նվիրված է մայրերի օրվան։

Ա․Ս․




Լրահոս