ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Պարող մատուցողները, ամուսինն ու հյուրերը․ Սիլվա Հակոբյանը մեծ շուքով նշել է ծննդյան 35-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սիլվա Հակոբյանը մեծ շուքով նշել է ծննդյան 35-ամյակը:

Երգչուհին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք իր օրը տոն են դարձրել.

«Շնորհակալ եմ օրս տոն դարձնելու համար»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակված լուսանկարներին կից գրել է եգչուհին:

Թեժ մթնոլորտում անցկացված ծննդյան արարողությանը միացել են նաեւ մատուցողները. «Երբ մեր ուրախությանն էին միացել նաեւ մատուցողները եւ չէին թողնում գնալ տուն»,- հրապարակված տեսանյութին կից գրել է երգչուհին:

Ծննդյան արարողությանը ներկա է եղել նաեւ ամուսինը՝ Նորայր Մանուկյանը: Սիլվան նրա հետ եւս լուսանկար է հրապարակել մակագրելով՝ «Իմ սեր»:

Մ. Ղ.




Լրահոս