ՏԵՍԱՆՅՈՒԹ․16 տարեկան աղջկան հերոին են հյուրասիրել, դա վերջին ստորությունն է․ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 7512:

Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլ կանաց թիվը կազմում է 155:

2025 թվականի դրությամբ հաշվառված անչափահաս թմրամոլների թիվը 8-ն է:

Հաշվառված թմրամոլների զգալի մասը 25-50 տարեկաններն են, տարածվածությամբ 1-ին տեղը Երևանն է:

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանը պատմում է դեպք,թե ինչպես է չափահաս մարդը 16-ամյա աղջկան հերոին հյուրասիրել ու ողջ կյանքը կործանել։ ՀՀ-ում քանի անձ է Կրիստալ թմրանյութ օգտագործում ու ինչ հետեւանքներ է թողնում թմրանյութը։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս