ԲԱԽՇՅԱՆԸ ՁԱԽՈՂԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ շարունակված ԱԺ արտահերթ նիստն ուշագրավ ավարտ է ունեցել: Օրվա վերջում ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը պարբերաբար հորդորել է պատգամավորներին գալ դահլիճ` քվեարկությունները կազմակերպելու համար: Ու մինչ իշխող վերնախավը փորձել է քվորում ապահովել, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ձախողել է նրանց պլանները. նա, օգտվելով ելույթի համար իրեն նախատեսված ժամանակից, խոսել է մինչեւ ժամը 18:00-ն: Աշխատանքային օրվա ավարտի պատճառով նիստը վերջացել է, եւ արտահերթի քվեարկությունները հետաձգվել են մինչեւ այսօր: Այլ կերպ ասած` «Ժառանգության» պատգամավորը ձախողել է կոալիցիայի մտադրություններն ու նրանց ստիպել այսօր եւս կտրվել խաշի սեղաններից կամ սաունաներից` ներկայանալու համար խորհրդարան:




Լրահոս