Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում պետք է շարունակեր ցուցմունք տալ տուժողի իրավահաջորդը` Արտակ Նազարյանի մայր Հասմիկ Հովհաննիսյանը, սակայն նրա առողջական խնդիրների պատճառով որպես իրավահաջորդ է ներկայացել Արտակի քույրը` Ծովինար Նազարյանը:
Դատարանում վկայություն են տվել Արտակ Նազարյանի զինակից Արման Մնացականյանն ու վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը: Դատական նիստը կշարունակվի վաղը:
ԴԱՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ