«2012թ. մենք անց ենք կացնելու աննախադեպ ժողովրդավար, հայ ժողովրդի պատկերացումներին համապատասխան ընտրություններ»:
Ինչպես ամեն ընտրությունից առաջ, իշխանությունն իր երիտասարդների շուրթերով արդար ընտրությունների երաշխիքներ է շռայլում: Այն, որ ՀՀԿ-ի օրոք անցկացված բոլոր համապետական քվեարկությունների արդյունքները, մեղմ ասած, խիստ կասկածահարույց են, ավելորդ անգամ ընդգծելու կարիք թերեւս չկա: Բայց այսօր փորձում են համոզել, թե հաջորդելիք քվեարկությունները տարբերվելու են նախորդներից: Այլ կերպ ասած, անչափելի հիասթափությունն ու մռայլ տրամադրություններն աչքի առաջ ունենալով` իշխանությունը հնարավորն է անում դյուրահավատներին նորից համոզելու, ինչը հազիվ թե ստացվի: