Armenian text to speach

Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման քանի դեպք է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը հրապարակել է 2024 թվականի կատարված աշխատանքների հանրային հաշվետվությունը։

Համաձայն այդ հաշվետվության՝ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերով հարուցված վարույթների մասին տեղեկատվությունները հետևյալն են․

1) Հարուցված վարույթների ընդհանուր թիվը՝ 10, որից՝ փաստաթղթերը թերի լինելու հիմքով կարճված վարույթների թիվը՝ 2, համապատասխան որոշումների ընդունմամբ ավարտված վարույթների թիվը՝ 7, ընթացքում գտնվող վարույթների թիվը՝ 1։

2)Վարույթներից 2-ը հարուցվել են պացիենտների, 3-ը՝ մահացած պացիենտների ընտանիքների անդամների, 1-ը՝ բուժաշխատողների համատեղ ներկայացված դիմումների հիման վրա, 2-ը՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

3)Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատված դեպքերով վարույթների թիվը՝ 4 (խախտում կատարած բուժաշխատողների թիվը 51):

4)Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման չհաստատված դեպքերով վարույթների թիվը՝ 3 (խախտումներ փաստերը չեն հաստատվել 5 բուժաշխատողի մասով 2):

5)ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշմամբ սահմանված էթիկայի կանոնների խախտման դեպքերը՝ որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին, 4-րդ ենթակետեր, 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ ենթակետեր, 4-րդ կետի 2-րդ ենթակետ:

6)Հանձնաժողովի որոշումների հիման վրա բժշկական կազմակերպության գործադիր մարմնի կողմից բուժաշխատողի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու դեպքերը՝ 2 («Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ):

7)Հանձնաժողովի որոշումների հիման վրա բժշկական կազմակերպության գործադիր մարմնի կողմից բուժաշխատողի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն չկիրառելու դեպքերը՝ 2 («Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ):

Էմմա Միքայելյան




Լրահոս