Կներդրվի բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին:

Նախագիծը կառավարություն ներկայացրել էին պատգամավորներ Արա Բաբլոյանն ու Մկրտիչ Մինասյանը:

Նախագծի համաձայն` պետք է ներդնել բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգ, սահմանել վարչական տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք­ հար­­յուրա­պա­­տիկի չափով, բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին աշխատանքային պարտա­կա­­նու­թյուն­ներ իրականացնել թույլատրելու համար:




Լրահոս