Քիչ առաջ ArmLur.am-ը հրապարակեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը կոմիտեում սկսել է պաշտոնից ազատումները: Նկատենք, որ պաշտոնից ազատվում են սկանդալի մեջ հայտնված վարչության պետեր: Մասնավորապես ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահը պաշտոնից ազատել է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին:
Իսկ ինչ սկանդալի մեջ էր հայտնվել Էդգար Պողոսյանը։
Ինչպես հայտնի է՝ «Հոկտեմբերի 27-ի» գործով հայտնի դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական վարույթ կար կաշառքի գործով եւ կասկածելի հանգամանքներում կաշառքի գործով անցնող դատավորը երկիր լքեց: Այս առեղծվածային փախուստի դեպքով պաշտոնեական անփութության համար մեղադրանք է առաջադրվել քննիչ Լեռնիկ Ստեփայանին և Էդգար Պողոսյանին։ Ասել է, թե նախաքննական մարմինը մեղադրում էր, որ պաշտոնյաներն անգործություն են դրսեւորել , որ դատավոր Ուզունյանը լքել է երկիրը:
Գործը հասավ դատարան եւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի գործով քննիչին և գործը քննած Հատուկ քննչական ծառայության (այժմ վերափոխված՝ Հակակոռուպցիոն կոմիտե) կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին արդարացրեցին ու այս աղմկահարույց դեպքից հետո վերջիններս պաշտոնավարում էին: Սակայն, նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը Էդգար Պողոսյանին ազատել է պաշտոնից:
Նշենք, որ Սամվել Ուզունյանը մինչ օրս չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան






























