«Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողներից Լ.Շահնազարյանն արձագանքել է անհատական ավտոմեքենաների տեխզննման գործընթացի վերաբերյալ թերթի հարց ու պատասխանի էջում հրապարակված տեղեկատվությանը: Մեզ դիմած ընթերցողը ողջունում է տեխզննման գործընթացի վերացումը:
«Վերջերս ««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդ.Հովհաննիսյանը պարզաբանում տվեց, որ ավտոմեքենաների տեխզննման վերաբերյալ տեղի են ունեցել փոփոխություններ: «Ժողովուրդ» թերթին ընկեր Հովհաննիսյանը պատասխանել է, որ թեթեւ տրանսպորտային միջոցի համար վճարվելիք գումարը կազմել է 8 հազար դրամ, էկոլոգիայի, այսինքն` մթնոլորտն աղտոտելու համար պետք է տուրք վճարվի` ամեն մի մեքենայի համար տարբեր գումարներ են սահմանված: Այդ գործընթացը կարգավորում է բանկը` նկատի ունենալով մեքենայի մակնիշը: Նա նաեւ նշում է, որ իր ղեկավարած կազմակերպությանը տարբեր քաղաքացիներ զանգահարում եւ հարցնում են` արդյոք պարտադիր է գնալ տեխզննման, թե ոչ: Հովհաննիսյանը նշում է` կա օրենք, համաձայն որի` տրանսպորտային միջոցը տարին մեկ անգամ պետք է անցնի տեխնիկական զննում, իսկ այժմ կառավարության որոշումը չի ասում, որ պարտավոր ես գնալ տեխզննման…
Մեր կարծիքով` կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել եւ վարորդներին փրկել ավելորդ մաքսերից, իսկ վարորդներն էլ ճիշտ են անում, որ չեն գնում տեխզննման: Բացի այդ, Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս գնալ տեխզննման կետ, անցկացնել մեքենայի տեխզննումը եւ իմանալ, թե մեքենան ինչ վիճակում է գտնվում. օրինակ` ղեկային համակարգը կամ անվադողերը սարքի՞ն վիճակում են: Նա միաժամանակ հույս է հայտնում, որ դրա համար որեւէ գումար հարկավոր չէ վճարել, քանի որ վճարվող 8 հազար դրամից 5 հազար հինգ հարյուր դրամը գնում է տեխզննման կետ, իսկ մնացած 2 հազար հինգ հարյուրը` պետբյուջե՝ մոռանալով շատ հարցեր, որոնց մասին ինքը նախկինում խոսել է…
Յուրաքանչյուր քաղաքացի, ով մեքենա ունի, գիտի եւ պարտավոր է իր մեքենան պահել տեխնիկապես սարքին վիճակում: 1985թ.-ի հոկտեմբերի 21-ից ունեմ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա, ունեմ նաեւ իմ վարպետը, որի շնորհիվ իմ մեքենան միշտ գտնվում է սարքին վիճակում եւ ոչ մի տեխնիկական զննման կարիք չունի:
Հարգելի՛ խմբագրություն, տեխզննման այժմյան կետերն իրենց սարքավորումներով արտասահմանյան են եւ մեր մեքենաների համար չեն, ինչի պատճառով ամեն րոպե կարող են ասել, որ մեքենան սարքին վիճակում չէ: Տեխզննման կետերն այսօրվա դրությամբ ավելորդ օղակ են, եւ հարգելի իշխանությունն այն պետք է վերացնի, ինչքան շուտ, այնքան լավ: Կեցցե կառավարության որոշումն այս գործում»:
ՏԵԽԶՆՆՈՒՄՆ ԱՎԵԼՈՐԴ ՈՒ ԱՆԻՄԱՍՏ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Ա.Ավետիսյան 4/28 հասցեի բնակիչ Լ. Շահնազարյան