Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում բոյկոտը ծաղրող ՔՊ-ն Գյումրիում բոյկոտեց նիստը. իրական պատկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչու իշխող ՔՊ-ն փախավ Գյումրուց՝ բոյկոտելով նիստը։ Գյումրու ընտրություններում պարտված իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Սարիկ Մինասյանի գլխավորությամբ, երեկ բոյկոտեցին Գյումրու ավագանու անդրանիկ նիստը:
Նրանք դատարկ էին թողել իրենց նոր աթոռները՝ բոյկոտելով նիստը: Սա ուշագրավ է այնքանով, որ երբ ԱԺ ընդդիմությունը բոյկոտում էր խորհրդարանի նիստերը, նախապես քաղաքական հայտարարություն տարածելով բոյկոտի պատճաների մասին, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները քննադատում էին, ծաղրում, թե ընդդիմությունն ասելիք չունի, փախել է և այլն:

Այդ նույն տրամաբանությամբ երեկ էլ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն էր փախել Գյումրու նիստերի դահլիճից: ՔՊ-ին հատկացված հատվածը դատարկ էր, նորընտիր ավագանիները նիստին հետևեցին համացանցի միջոցով, ՔՊ պատգամավորները ֆեյսբուքում ստատուսներ գրեցին:

Նկատենք, որ ՔՊ-ն Գյումրիում ընդդիմություն է:

Աննա Սրապիոնյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս