
«Բարսելոնայի» ղեկավարությունը շատ դժգոհ է այս շրջանում թիմի արդյունքներից. հայտնում է իսպանական մամուլը: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
Թիմը հրաժեշտ տվեց Չեմպիոնների լիգային՝ քառորդ եզրափակչում պարտվելով Մադրիդի «Ատլետիկոին»:
Բացի այդ՝ պարտություններ են եղել ազգային առաջնության ժամանակ, որոնք «Բարսելոնայում» չեն կարողանում մարսել:
Անհաջողությունների հիմնական մեղավոր են համարում գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին:
Համաձայն աղբյուրի տեղեկատվության՝ միայն հրաշքը կարող է հեռացումից փրկել արգենտինացի մասնագետին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կատալոնյան ակումբի նախագահ Հեսոպ Մարիա Բարտոմեուն հայտարարել էր, որ Մարտինոն մինչև 2015-ը չի հեռանա «Բարսելոնայից»: Ինքը մարզիչը ևս ասում էր, որ մտադիր է մինչև վերջ կատարել իր պայմանագրի պահանջները: