Armenian text to speach

Հայաստանի ներկայացուցիչները 4 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ միջազգային բաց օլիմպիադայում։ Օլիմպիադային մասնակցել է 56 երկրի 219 աշակերտ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով (յուրաքանչյուրում` 3-ական առաջադրանք)։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Ա․Շահինյանի անվան ֆիզ.-մաթ. հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանը, 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե Սմբատյանը, 10-րդ դասարանի աշակերտուհի Մանե Երիցյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինա Հայրապետյանը:

Հայաստանի թիմը ղեկավարել են Նարեկ Մկրտումյանը և Վաչագան Դիլանյանը («Քառակուսի» կրթական հիմնադրամ)։




Լրահոս