Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-րդ տարեդարձն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. Երևանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986–87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և “”Հրապարակայնություն”” ու “”Հայրենիք”” ամսագրերի հիմնադիր-խմբագիրը։ 1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։  1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ 1989թ.-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։ 1990թ. հունվարի 18-ին, վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում, ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվել մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև նա։ Մովսես Գորգիսյանը Թաղված է Ծիծեռնակաբերդում։ Մովսես Գորգիսյանին Ազգային Հերոս կոչում շնորհվել է հետմահու (20.09.1996), նա պարգևատրվել է նաև ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։




Լրահոս