Armenian text to speach

Ապրիլի 22-ը Մայր Երկրի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Մայր Երկրի միջազգային օրը:

Մայր Երկրի միջազգային օրը Բոլիվիայի նախաձեռնությամբ հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 2009 թվականի ապրիլի 22-ին կայացած 63-րդ նստաշրջանում: Որպես բանաձեւի համահեղինակներ հանդես են եկել ՄԱԿ-ի ավելի քան 50 անդամ պետություններ: Մայր Երկրի օրը նշելու ավանդույթը ծնունդ է առել ԱՄՆ-ում բնապահպանական ակտիվիստ Գեյլորդ Նելսոնի նախաձեռնությամբ: 1970 թվականի ապրիլի 22-ին Օրը նշվել է առաջին անգամ:

«Երկիրն ամեն ինչի նախամայրն է: Սա զարմանալի մոլորակ է, որն անհիշելի ժամանակներից պաշտպանում է կյանքը նրա ձեւերի անհամար բազմությամբ: Մարդիկ տարիների հետ դադարում են մայրական մշտական հոգատարության կարիքն զգալ: Բայց մենք երբեք չենք դադարի Մայր Երկրի հոգատարության կարիքն ունենալ: Քանի դեռ մենք ապրում ենք, մեզ օդ, ջուր, բարեբեր հողեր եւ շատ ու շատ այլ անգին բարիքներ են անհրաժեշտ, որոնցով մեզ ապահովում է մեր մոլորակը»,-ասված է օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հղած ուղերձում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս