Այսօր Մայր Երկրի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Երկրի միջազգային օր, ամենամյա տոն, որը նշվում է 2010 թվականի ապրիլի 22-ից։ Հիմնադրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2009 թվականին (բանաձև № A/RES/63/278):

Բանաձևում նշվում է, որ «Մայր Երկիր» եզրույթը շատ երկրներում է ընդունված, այն արտացոլում է մոլորակի, նրա էկոհամակարգերի և մարդու միջև կապը։

Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկում է նշել «Մայր Երկրի միջազգային օրը»՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ներկայումս Երկրի օրն ամեն տարի շատ երկրներում է նշվում[6]։

Ըստ որոշ տվյալների՝ այս միջազգային օրն առաջացել է ԱՄՆ-ում ավելի վաղ նշվող Ծառերի օրվա հիման վրա։

Տարբեր երկրներում այս օրը կազմակերպում են բազմազան միջոցառումներ եւ ակցիաներ, ներառյալ խորհրդաժողովներ, ցուցահանդեսներ, խոշոր քաղաքների բանուկ փողոցներում ավտոմոբիլային երթեւեկության փակում, տարածքի մաքրում եւ ծառատունկ:

Հյուսիսային կիսագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, իսկ Հարավային կիսագնդում՝ աշնանը: Այս համաշխարհային ակցիայի հիմնական նպատակը հանրության եւ յուրաքանչյուրի ուշադրությունը գրավելն է Երկրի, շրջակա միջավայրի խնդիրների շուրջ, այն հնարավորություն է տալիս նաեւ տեղեկանալ այն բարդ խնդիրների մասին, որոնք ծառացած են մարդկության առջեւ Երկիր մոլորակը պահպանելու համար:




Լրահոս