
Վլադիմիր Ժիրինովսկուն, Սերգեյ Գլազյեվին և ևս 100 ռուսաստանցիների, որոնք կողմ են արտահայտվել ՌԴ նախագահի` Ղրիմի բռնագրավման որոշմանը, արգելվել է մուտք գործել Ուկրաինա:
Այս մասին ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Բրիգինցի սոցցանցի կայքին հղումով:
Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից պատգամավորին տրամադրված տեղեկատվության մեջ ասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և և պետդումայի այլ պատգամավորների մուտքի արգելքը ներկայումս համարվում է վաղաժամ. տեղեկացնում է ուկաինական Korrespondent.net-ը: