Պուտինը հրաժեշտ է տվել Ժիրինովսկուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժեշտ է տվել ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Արարողության ժամանակ Միությունների տան սյունազարդ դահլիճում Պուտինը կարմիր վարդերի ծաղկեփնջով էր։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել նախագահական գնդի պահապանների մասնակցությամբ ։

Առավոտյան Փրկչի տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստյան պատարագ, որը կատարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Ինչպես հայտնել է Պետդումայում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լեոնիդ Սլուցկին, պատրիարքը ցանկություն է հայտնել հուղարկավորել Ժիրինովսկուն:

Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է ապրիլի 6-ին, նա 75 տարեկան էր։ Փետրվարի սկզբից նա հիվանդանոցում էր կորոնավիրուսային վարակ ախտորոշմամբ։




Լրահոս